26-ամյա աղջիկը 8200 դոլար էր գողացել

26-ամյա աղջիկը 8200 դոլար էր գողացել

Մայիսի լույս 28-ի գիշերը մի կին զանգել է ոստիկանություն ու հայտնել, որ սկեսրոջ տնից 8 հազար 200 դոլար են գողացել։ Դեպքի վայրը Սարի թաղում էր։ Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգը փոխանցվել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից օպերատիվ խումբ է մեկնել։ Նախ ուսումնասիրվել է բնակարանը. պատուհաններն ու դուռը վնասված չէին, 62-ամյա կինն էլ տնից չէր բացակայել։ Բնակարան ապօրինի մուտք գործելու վարկածը հերքվել է։ Էրեբունու քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում որոշ հանգամանքներ են պարզել ու ահազանգից երկու ժամ չանցած՝ բաժին բերման ենթարկել տուժողի ազգականուհուն։ Տվյալները հավաստի են եղել. 26-ամյա աղջիկը ոչ միայն խոստովանական բացատրություն է տվել, այլև ներկայացրել գողացած փողը։ Հանգամանքները քննությամբ պարզվում են, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

wp-apeth