Քվեախցից արված լուսանկար է տեղադրվել

Համացանցում տեղեկատվություն է տարածվել, համաձայն որի` ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջում քվեախցից արված լուսանկար է տեղադրվել։ Փաստի առթիվ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից: