Ատրճանակը հայտնաբերվել է, գումարը` դեռ ոչ

Ատրճանակը հայտնաբերվել է, գումարը` դեռ ոչ

Հունիսի 19-ին ոստիկանության Վարդենիսի բաժին եկած տղամարդը հաղորդում էր տվել, որ մոտ կես ժամ առաջ իր տան մոտ կայանված «Մերսեդեսի» դուռը բացել և գողացել են իր օրինական գազային ատրճանակն ու փող՝ պատճառելով մոտ 730 հազար դրամի վնաս: Բաժնի օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Հարկավոր էր օգտագործել արագ ահազանգման գործոնը, ինչը հաջողությամբ իրականացրել են Վարդենիսի քրեական հետախույզները: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կարող է կատարած լինի Վարդենիս քաղաքի 55-ամյա մի բնակիչ։ Նա բերման է ենթարկվել բաժին: Գազային ատրճանակը հայտնաբերվել ու վերցվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու, թե այդ կարճ ընթացքում 55-ամյա տղամարդը որտեղ է թաքցրել բավական խոշոր գումարը: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

wp-apeth