Որոնումները շարունակվում են երկու ուղղությամբ

Որոնումները շարունակվում են երկու ուղղությամբ

Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ, քաղաքացիական անձինք) աճյունների որոնումներն այսօր փրկարարական 2 ջոկատով շարունակվում են Մատաղիսի ուղղությամբ և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ 2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և մինչ օրս տարհանվել է 1590 աճյուն:

Հավելենք, որ երեկ Արցախի հարավային շրջաններում (Հադրութ, Վարանդա, Ջրական) իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։

wp-apeth