Ադրբեջանցիները փոխհրաձգություն են հրահրել. կա վիրավորներ
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել: Այս մասին news.am-ի հարցին ի պատասխան ասել է Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը՝ անդրադառնալով տարածված այն տեղեկությանը, որ հայ-ադրբեջանական սահմանին հայ եւ ադրբեջանցի զինծառայողների միջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել:
«Ադրբեջանական զորքերն իրենք են հրահրել փոխհրաձգությունը: Հայկական կողմը ունի մեկ թեթեւ վիրավորում ստացած զինծառայող: Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը ունի երկու վիրավոր զինծառայող», — ասել է Ասատրյանը: