Կբարելավվի Սևանա լճի էկոհամակարգը
Սևանա լճի ջրի ճահճացումը կանխարգելելու, լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունից ելնելով՝ կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման, Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքների իրականցման նպատակով՝ Շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան ընկերության հետ 2019 թվականին կնքել է պայմանագիրը: Պայմանագրի շրջանակում 2019-2021թթ. նախատեսվել էր մաքրել 750հա ջրածածկի ենթակա տարածք, սակայն մաքրման աշխատանքները կատարվել են ոչ պատշաճ։ Այդ իսկ պատճառով նախարարությունը նախաձեռնել է աշխատանքները իրականացնել անմիջականորեն «Սևան» ԱՊ» ՊՈԱԿ-ի միջոցով։ Այդ նպատակով նախատեսվում է ձեռք բերել սարքավորումներ, իրականացնել չմաքրված տարածքների մաքրման աշխատանքներ (մոտ 50 հա)։ Միաժամանակ, «Սևան» ԱՊ կողմից նշված տեխնիկան կներգրավվի նաև Սևանա լճի առափնյա տարածքների ջրածածկման ենթակա շենք-շինությունների ապամոտաժման աշխատանքներում, ինչն էականորեն կավելացնի ՀՀ պետական միջոցների ծախսման արդյունավետությունը։ Հետագա տարիներին նախատեսվում է մաքրման աշխատանքներն իրականացնել առաջանցիկ տեմպերով՝ զուգահեռաբար միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինասական միջոցների ներգրավմամբ, և Հայաստանի Հանրապետության 2021-2024թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ» միջոցառման համար նախատեսված ֆինասական միջոցների վերաբաշխման արդյունքում լրացուցիչ պահանջվող տեխնիկայի ձեռքբերման միջոցով։