Գյումրիում հայտնաբերել են ապօրինի թմրանյութ
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին հուլիսի 4-ի ժամը 23-ին: «Շիրակ» ֆուտբոլային մարզադաշտի մոտից բերման ենթարկեցին 40-ամյա մի տղամարդու, որի ձեռքին պոլիէթիլենային տոպրակ կար: Կասկածանքը ապօրինի թմրամիջոց պահելը, պատրաստելն ու օգտագործելն էր: Խուզարկությամբ տոպրակում հայտնաբերվեց 154 գրամ բուսական զանգված: Տղամարդը հայտնեց, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ իր օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Արտաշատի ոստիկանները խուզարկությամբ փաթեթներով մարիխուանա են հայտնաբերել