«Սևան» ազգային պարկի հանրային լողափերը կգործեն հուլիսի 10-ից

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ քաղաքացիների ջրափնյա հանգիստը կազմակերպելու նպատակով, հուլիսի 10-ից կսկսեն գործել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի երեք հանրային լողափները։
Հանրային լողափներ քաղաքացիների մուտքն ազատ է։ Գործում են հետևյալ անվճար ծառայությունները՝
- Ավտոկայանատեղի
- Շվաքարաններ
- Հանդերձարաններ
- Սանհանգույցներ
Հանրային լողափներում կիրականացվի ջրափրկարարական ծառայություն, կգործեն բուժկետեր և կապահովվի հասարակական կարգի պահպանություն։