Աշխատանքներն ընթացքի մեջ են
Աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը՝ նախարարության պատասխանատուների հետ։
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ նախարարը հետևել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ 3 հատվածում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Մոտ 42,6կմ հատվածում իրականացվելու են գոյություն ունեցող երկշարք ճանապարհի լայնացում՝ դարձնելով քառաշարք ճանապարհ: Շիրակի մարզում՝ Լանջիկ-Գյումրի հատվածում ճանապարհը կազմում է 27,5 կմ:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ ամեն ինչ արվելու է «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման աշխատանքները հնարավորինս արագ իրականացնելու համար։ Գյումրի-Թալին հատվածում ասֆալտապատման աշխատանքներն ընթացքի մեջ են, և ինչպես խոստացել են չինացի կառուցապատողները, սեպտեմբերին այս հատվածի մեկ կողմը շահագործման կհանձնվի։