Պապիկյանը՝ Գյումրիում. փողոցաշինական աշխատանքներ

Պապիկյանը՝ Գյումրիում. փողոցաշինական աշխատանքներ

Այսօր՝ հուլիսի 13-ին, Գյումրիում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը: Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի և Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ նախարարի պաշտոնակատարը շրջել և տեղում ծանոթացել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական աշխատանքների ընթացքին: Նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի առաջին կանգառը Մայակովսկի փողոցում էր, որտեղ 2020 թվականի հուլիսին իր մասնակցությամբ տեղի էր ունեցել հիմնարկեքի արարողություն: Այնուհետ նա շրջել է նաև հարակից փողոցներում:

wp-apeth