Թմրաշրջանառության դեպք է բացահայտվել

Թմրաշրջանառության դեպք է բացահայտվել

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել, որոնք իրացրել են հուլիսի 15-ին։ Ալավերդի քաղաքի Խուդյակովի փողոցից բաժին բերման ենթարկված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 9 գրամից ավելի զանգված։ 62-ամյա տղամարդու հայտնածով՝ դա թմրամիջոց էր։ Նույն օրը ոստիկանության ծառայողները զննել են բերման ենթարկվածի տան բակը՝ հայտնաբերելով կանեփի 76 թուփ։ Տանտիրոջ հայտնածով՝ դրանք ինքն է ցանել, աճեցրել ու մշակել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

wp-apeth