Մտել էին բնակարան ու րոպեներ անց բռնվել

Մտել էին բնակարան ու րոպեներ անց բռնվել

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Գյումրու 40-ամյա մի բնակիչ ծրագրել է բնակարանային գողություն անել: Տեղեկությունը ճշտելու ուղղությամբ ձեռնարկվել են միջոցառումներ, տղամարդը վերցվել է օպերատիվ հսկողության տակ, կազմակերպվել է դարանակալում, և տեղեկությունը հաստատվել է փաստով, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

«Հուլիսի 23-ին, ժամը 23.25-ին, Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղու 1-ին թաղամասի մի բնակարանում, գողություն կատարելու պահին, բռնվեցին ու բաժին բերման ենթարկվեցին 40-ամյա տղամարդն ու նրա 37-ամյա հանցակիցը, երկուսն էլ՝ նախկինում դատված: Տղամարդիկ ճշտել էին, որ բնակարանում մարդ չի ապրում և փորձել էին օգտվել այդ հանգամանքից: Հարմարեցված բանալիով բացել էին դուռն ու հենց այդ պահին էլ բռնվել: Փաստով բռնված տղամարդիկ ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, ձերբակալվել, ապա նաև կալանավորվել են: Քննությամբ հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրությունում:

wp-apeth