Որոնողական աշխատանքներ՝ Վարանդայի ուղղությամբ
2020 թվականի պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրրջանում: Արդյունքների մասին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1616 զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ) և քաղաքացիական անձանց աճյուններ: