Թմրամիջոց, նաև` գաղտնի փականով դանակ

Թմրամիջոց, նաև` գաղտնի փականով դանակ

Հուլիսի 26-ի գիշերը Ջերմուկի ոստիկանները Գարնանային փողոցից բերման են ենթարկել 29 և 26 տարեկան երկու երիտասարդի՝ «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ: Օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նրանց մոտ թմրանյութ կա, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

«Տեղեկությունը հաստատվեց. 29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին դեղնականաչավուն կանեփանման զանգվածով փաթեթ, չօգտագործված ապակե կաթուցիչ և գաղտնի փականով դանակ: Ըստ երիտասարդի` հայտնաբերված զանգվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար: Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:

wp-apeth