Հայաստանում կատարվել է 171 890 պատվաստում

Հայաստանում կատարվել է 171 890 պատվաստում

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 1-ի դրությամբ կատարվել է 171 հազար 890 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 120 հազար 285, երկրորդ դեղաչափ` 51 հազար 605։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից:

«ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում՝ շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի, ժամը 10։00-16։00-ն, սահմանվել են հերթապահություններ:

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար;

Պատվաստվել կարող են նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:

wp-apeth