Ադրբեջանը Սև լճի հատվածում կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանը Սև լճի հատվածում կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն օգոստոսի 7-ին, ժամը 11:40-ից 12:00, հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

wp-apeth