Պատվաստվել է Շիրակի մարզի բնակչության 6,4 տոկոսը
Շիրակի մարզում կորոնավիրուսային իրավիճակը կայուն է ու կառավարելի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», «Գյումրի բժշկական կենտրոնի» տրիաժ բաժանմունքում կա 12 հիվանդ:
Մարզում վերջին օրերին բավական ակտիվացել է պատվաստվողների թիվը: «Բավական ակտիվացել է գործընթացը: Այս պահին մարզում ունենք ընդհանուր պատվաստված 14 հազար 738 քաղաքացի, որը կազմում է մարզի բնակչության 6,4 տոկոսը: Ցուցանիշով մարզը հանրապետությունում լավագույններից է»,-նշում է Լեյլի Ասլանյանը՝ տեղեկացնելով, որ շիրակցիներն առավել շատ նախընտրել են պատվաստվել Sputnik V պատվաստանյութով, երկրորդ տեղում CoronaVac-ն է և երրորդում` AstraZeneca-ն:
Սրան զուգահեռ մարզպետարանի պատասխանատուն նշել է, որ մարզում կան նաև սեզոնին բնորոշ աղիքային վարակների դեպքեր, սակայն ցուցանիշը նորմերի մեջ է և անհանգստություն չի պատճառում: