Փրկվել է երեք քաղաքացի
Օգոստոսի 3-10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատը Սեւանա լճի առաջին հանրային լողափում սպասարկել է երեք կանչ, մասնավորապես՝ հայտնաբերվել եւ ափ են դուրս բերվել
- մեկ քաղաքացի, որը լողալու նպատակով ցատկել էր մոտորանավակի վրայից եւ ալիքների պատճառով բավական հեռացել տեխնիկայից։
- երկու քաղաքացի, որոնք լողանշանն անցնելու պատճառով սկսել էին ջրահեղձվել։
Օգոստոսի 11-ին կկայանա «Քայլ դեպի տուն» ուսուցողական ծրագրի մասնակիցների վերջին այցը Սեւանի թերակղզու հարակից լողափ։ Չորս այցի ժամանակ սփյուռքահայ երեխաների անվտանգությունն ապահովել են ջրափրկարարները, նշված է ՀՀ ԱԻՆ պաշտոնաթերթում: