Հայաստանում կատարվել է 220 236 պատվաստում

Հայաստանում կատարվել է 220 236 պատվաստում

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 15-ի դրությամբ կատարվել է 220236 պատվաստում, որից, առաջին դեղաչափ` 144573, երկրորդ դեղաչափ` 75663։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահությունից նախարարությունից՝ հիշեցնելով, որ «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության՝ կամավորության սկզբունքով:

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00:

wp-apeth