Տրակտորն ընկել է ձորակը. հայրը և որդին զոհվել են

Տրակտորն ընկել է ձորակը. հայրը և որդին զոհվել են

2021թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Լոռու մարզԻ Շնող համայնքի 54-ամյա  բնակիչը, վարելով «Տ-40» մակնիշի տրակտորը, նույն համայնքի «Թբախլուտ» կոչվող հանդամասի անտա­ռա­­­միջ­­­յան ճանապարհին վերելք կատարելիս կորցրել է կառավարումը, կատարել հետընթաց և ընկել ձորակը, ինչի հետևանքով վերջինս ու նրա որդին տեղում մահացել են: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վար­չութ­յունում նախապատրաստվում են նյութեր: Կատարվել են դեպքի վայրի և տրանսպոր­տա­յին միջոցի զննություններ: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:

wp-apeth