Շիրակի մարզում կներդրվի երթուղային միասնական ցանց

Շիրակի մարզում կներդրվի երթուղային միասնական ցանց

Շիրակի մարզում կներդրվի երթուղային միասնական ցանց: Կառավարության որոշմամբ սպասարկման մեկ օպերատոր ունեցող միասնական երթուղային ցանց պետք է ունենան բոլոր մարզերը: Նմանատիպ ցանց արդեն գործում է Արմավիրի մարզում: Ըստ այդ որոշման Շիրակում ներմարզային ու միջմարզային ուղևորափոխադրումներն իրականացնելու է մեկ ընկերություն:

Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը «Արմենպրեսին» հայտնել է, որ Շիրակի մարզի նոր երթուղին մշակված է:  Այս պահին  Շիրակի մարզում գործում է 14 ընկերություն, որոնք սպասարկում են 51 ներմարզային ու 16 միջմարզային երթուղի: Նոր որոշման համաձայն` այս ընկերությունների տրանսպորտային միջոցները շահագործումից դուրս կգան:

«Ներկա պահին շահագործվող ոչ մի տրանսպորտային միջոց չի բավարարում որոշմամբ սահմանված կարգի պահանջներին: Մենք պարտադրված պահանջ ունենք՝ երթուղային ցանցում կիրառել մինչև 25 նստատեղ ունեցող  տրանսպորտային միջոց և ամենաքիչը մինչև 10 տարվա շահագործմամբ: Այսինքն` նոր երթուղային ցանցում աշխատելու են 18-25 տեղանոց տրանսպորտային միջոցներ, որոնք ավտոբուսներ են և միկրոավտոբուսային երթուղիները ամբողջությամբ վերանում են»,- նշել է Խաչատուր Խնձրցյանը` հավելելով, որ միասնական ցանցի ստեղծմամբ, մարզի բոլոր համայնքներում ուղևորափոխադրումների խնդիրը կլուծվի:

wp-apeth