Արարատ Միրզոյանը` ՀՀ արտաքին գործերի նախարար
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս մասին նշված է նախագահի պաշտոնական կայքում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արարատ Միրզոյանին նշանակել արտաքին գործերի նախարար»,- նշվում է հրամանագրում։