Արմեն Գրիգորյանն՝ Անվտանգության խորհրդի քարտուղար

Արմեն Գրիգորյանն՝ Անվտանգության խորհրդի քարտուղար

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար: Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանն ազատվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից:

2021 թվականի հուլիսի 14-ին Արմեն Գրիգորյանն ազատվել էր Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և նշանակվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ: Մինչև Արարատ Միրզոյանի՝ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելն Արմեն Գրիգորյանը կատարում էր ԱԳ նախարարի պարտականությունները:

wp-apeth