Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «ՕՊԵԼԱ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Ազգային պարկ, Պարզ լճի հատված):

Ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Այսպես՝ սննդամթերքի պատրաստման, իրացման, մատուցման և պահման տարածքները չեն պահվել մաքուր և նորոգ` հատակը կիսաքանդ բետոն է, որը հնարավոր չէ լվանալ և ախտահանել, պատերի փոխարեն օգտագործվող պաստառները չեն պաշտպանում փոշու, մանրէների, միջատների, կրծողների մուտքը սննդի պատրաստման տարածք:

Տեսչական մարմնի որոշմամբ՝ «Օպելա» ՍՊԸ-ի գործունեությունը կասեցվել է՝ մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

wp-apeth