Գյումրիում վերաբացվել է քովիդ բաժանմունքը

Գյումրիում վերաբացվել է քովիդ բաժանմունքը

Քովիդով դրական ախտորոշումների թվի ավելացումը հաշվի առնելով՝ «Գյումրի» բժշկական կենտրոնում վերաբացվել է քովիդի բաժանմունքը, տեղեկացնում է «Արմենպրեսը»: Նշվում է, որ այս պահին ոչ միայն քովիդ բաժանմունքն է ծանրաբեռնված աշխատում, այլ նաև թերապևտիկ բաժանմունքը՝ թոքաբորբով հիվանդների պատճառով։

Քովիդի բաժանմունքի բացմանը զուգահեռ, «Գյումրի» բժշկական կենտրոնում կրկին խստացվել է հիվանդներին տեսակցության կանոնները:

Արմենպրեսին» կենտրոնից հայտնել են, որ «Գյումրի» բժշկական կենտրոնի քովիդի բաժանմունքը փակվել էր՝ հիվանդների թվի նվազման պատճառով, գործում էր միայն տրիաժային բաժանմունքը: Ներկայումս կրկին վերաբացելու անհրաժեշտություն է առաջացել: Բաժանմունքը կսպասարկի հիվանդների ոչ միայն Շիրակի, այլ նաև Լոռու ու Տավուշի մարզերից:

wp-apeth