Ավտովթարից տուժածները հոսպիտալացվել են
Այսօր Գետազատ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժածներից 14 հոգի նախնական հետազոտություն է անցնում «Արտաշատի բժշկական կենտրոն»-ում: Նրանցից 1-ը վիրահատվում է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Եվս 16 տուժած տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վերջիններս հոսպիտալացվել են 12 բաժանմունքում, 4-ը` վերակենդանացման»,- ասված է հաղորդագրությունում: