Սեպտեմբերի 20-ը ոչ աշխատանքային օր է

Սեպտեմբերի 20-ը ոչ աշխատանքային օր է

Գործադիրն ընդունել է «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 25-ը` շաբաթ օրը: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայտնի հանգամանքների բերումով բոլորիս տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց կառավարությունը որոշել է պատշաճ ձևով նշել Հայաստանի անկախության 30-ամյակը. «Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն: Այն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար կյանքը զոհված նահատակների հիշատակին:

Այս փոփոխությունն արված է նրա համար, որ անկախության 30-ամյակի առիթով ունենանք 4 անըմդմեջ ոչ աշխատանքային օր: Որոշումն այսպիսի համատեքստ ունի, կարծում եմ՝ ճիշտ է նման տրամաբանությամբ առաջ շարժվել»:

wp-apeth