Տղամարդուն դանակահարել էր մատուցողը

Տղամարդուն դանակահարել էր մատուցողը

Սեպտեմբերի 23-ին, ժամը 09.15-ին, ոստիկանության Կապանի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Դդմաշեն գյուղի 37-ամյա մի բնակիչ, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

«Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կապանի ռեստորանային համալիրներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ռեստորանային համալիրի 30-ամյա մատուցողը դանակահարել էր 37-ամյա տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածք: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ 30-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth