Կառավարությունը Ապարանի որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց. Լեռնային հանգստավայր է կառուցվելու
Կառավարությունն ընդունել է «ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում՝ «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման ապահովման համար: Ծրագիրը մւտված է Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը: