Որոնումներն արդյունք չեն տվել

Որոնումներն արդյունք չեն տվել

Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում որոնումներն այսօր արդյունք չեն տվել։ Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից գրավյալ տարածքներում: Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել, հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1681 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

wp-apeth