Խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել

Խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել

Ոստիկանության Անիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Մարալիկ քաղաքի 34-ամյա մի բնակիչ թմրամիջոց է պահում և օգտագործում, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

«Հոկտեմբերի 5-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Անիի բաժին։ Նրա տանը կից կառույցում կատարված զննությամբ ոստիկանները հայտնաբերեցին թղթե արկղով կես կիլոգրամից ավելի դեղնականաչավուն չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված և նույն բույսի չորացված ցողուններ։ Ըստ 34-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածն իրենն է, քաղել է վայրաճ կանեփի թփերից ու թմրամիջոցը պատրաստել է իր օգտագործման համար։ Հանգամանքները պարզվում են։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth