ՏԻՄ Գյումրի. անցողիկ շեմը 5 ուժ է հաղթահարել
Ըստ նախնական տվյալների` հայտնի են այն 5 ուժերը, որոնք հաղթահարել են Գյումրիի ՏԻՄ ընտրությունների անցողիկ շեմը: Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոսն է, իսկ դաշինքների համար՝ 6: Ընտրություններին մասնակցում էր 10 քաղաքական ուժ։ Ըստ բոլոր տեղամասերից ստացված նախնական արդյունքների՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ․
- 1․ «Հայրաքաղաք» դաշինք –1162 ձայն (4,41%)
- 2․« Արժանապատիվ ուղի» կուսակցություն– 388 ձայն (1,47 %)
- 3․ Հայաստանի հանրապետական կուսակցություն- 1333 ձայն (5,06%)
- 4․ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն– 7785 ձայն (29,56 %)
- 5․«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն–2793 ձայն (10,60%)
- 6․ Հայաստանի կոմունիստական կուսակցություն– 260 ձայն (0,99%)
- 7․« Գյումրին կռնա» դաշինք –904 ձայն (3,43%)
- 8․« Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն– 9637 ձայն (36,59%)
- 9․« Թասիբով» դաշինք– 586 ձայն (2,23%)
- 10․«Ապրելու երկիր» կուսակցություն –1489 ձայն (5,65%):
Այսպիսով, Գյումրի ՏԻՄ ընտրություններում անցողջիկ շեմը հաղթահարել են «Բալասանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Զարթոնք» կուսակցությունը և «Ապրելու երկիր» կուսակցությունը:
Գյումրիում գործել է 82 ընտրատեղամաս։ Ընտրողների թիվը 109․453-ն է։ Նրանցից ընտրությանը մասնակցել են 26․417 ընտրող` ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 24․14%-ը։