Առգրավվել են կասկածելի փաթեթներ

Առգրավվել են կասկածելի փաթեթներ

Սույն թվականի նոյեմբերի 8-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հիմնարկի մասնաշենքերից մեկի աստիճանահարթակի հարակիծ տարածքում հայտնաբերել են ժապավենով փաթեթավորված դեղահաբերի տուփ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 15,67 գրամ քաշով առանձնացված զանգվածներ, հայտնում են ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից:

«Հաջորդ օրը՝ նոյեմբերի 9-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հիմնարկի արգելագոտու պահակետերից մեկի մոտակայքում հայտնաբերել են ներնետված փաթեթ, որում առկա են եղել ընդհանուր 2,44 գրամ քաշով, բաց դարչնագույն, առանձնացված փոշենման զանգվածներ, ինչպես նաև փաթեթի ծանրությունն ապահովող քար: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ»,- ասված է հաղորդագրությունում:

wp-apeth