Կարապետյանին կփոխարինի Պապիկյանը
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Սուրեն Պապիկյանն ազատվել է փոխվարչապետի պաշտոնից և նշանակվել պաշտպանության նախարար: Հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: