Մեքենայում ինքնաձիգ է եղել

Մեքենայում ինքնաձիգ է եղել

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները նոյեմբերի 16-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Գայի պողոտայից ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ, 33-ամյա տղամարդու։ Նա մեքենայից ներկայացրել է առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ, երկու փամփշտատուփ՝ լիցքավորված 57 փամփուշտով։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ ինքնաձիգն ու զինամթերքը 2020 թվականի հոկտեմբերին գտել էր Քարվաճառում։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ 33-ամյա տղամարդը ձերբակալվել է, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

wp-apeth