Գյումրու ավտոբուսային պարկը կթարմացվի

Գյումրու ավտոբուսային պարկը կթարմացվի

Կառավարությունը նոյեմբերի 18-ի նիստում 462,25 մլն դրամ է հատկացրել չորս մարզի չորս համայնքում չորս սուբվենցիոն ծրագրի իրագործման համար: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ համայնքներն այդ ծրագրերով իրենց մասնաբաժինը կատարել են, հիմա պետական մասնաբաժնի իրականացման հերթն է: Նա տեղեկացրել է, որ Արագածոտնի մարզում մեկ ծրագիր է՝ 5 մլն դրամ, Գեղարքունիքում մեկ ծրագիր է՝ 7 մլն, Լոտռու մարզում մեկ ծրագիր է՝ 5,2 մլն եւ Շիրակի մարզում մեկ ծրագիր՝ 441 մլն դրամի:

«Այս վերջին ծրագիրը Գյումրի քաղաքին է վերաբերում: Ծրագիրը 881 մլն դրամ արժողություն ունի: Գյումրիում ձեռք է բերվում 63 միկրոավտոբուս, որպեսզի ներքաղաքային ամբողջ ավտոբուսային պարկը թարմացնենք: Ծրագրի 50 տոկոսը վճարում է Գյումրիի համայնքապետարանը, մյուս 50 տոկոսը՝ կառավարությունը»,-ասել է Սանոսյանը:

wp-apeth