Բախվել է ցեմենտատարի կցորդիչին

Բախվել է ցեմենտատարի կցորդիչին

Նոյեմբերի 22-ին, ժամը 18:42-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավշար գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 45-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1967 թ․) բախվել է «KamAZ» մակնիշի ցեմենտատարի (վարորդ՝ Վ․ Թ․) կցորդիչին։

Փրկարարները հոսանքազրկել են «Ford» մակնիշի ավտոմեքենան և վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից․ տուժածը հոսպիտալացվել է Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ մահացել է։

wp-apeth