Հրդեհ Լիճք գյուղում

Հրդեհ Լիճք գյուղում

Դեկտեմբերի 1-ին, ժամը 01:14-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղի «Էդոյի գոմեր» կոչվող տարածքում հրդեհ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:00-ին, մարվել՝ 09։44-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 550 քմ), անասնակեր (մոտ 6250 հակ), ապակեբամբակյա 80 փաթեթ, անկել՝ մոտ 700 ոչխար և մոտ 25 խոշոր եղջերավոր կենդանի։

wp-apeth