15 բջջային հեռախոս՝ կալանավորի համար բերված սառնարանում

15 բջջային հեռախոս՝ կալանավորի համար բերված սառնարանում

Սույն թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները,  զննության են ենթարկել քաղաքացուհի Ա. Ս.-ի կողմից կալանավորված անձ Հ. Մ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը: Զննության արդյունքում սառնարանի ետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 15 բջջային հեռախոս, 3 լիցքավորիչ և USB լարեր: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից:

wp-apeth