Կարկանդակները՝ թմրանյութեր փոխանցելու միջոց

Կարկանդակները՝ թմրանյութեր փոխանցելու միջոց

Դեկտեմբերի 02-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի հանձնուքների ընդունման-հանձնման սենյակում զննության են ենթարկել Հ․Մ․-ի կողմից դատապարտյալ Հ․Ա․-ին բերված հանձնուքը, որում առկա կարկանդակներից 3-ի մեջ թաքցված է եղել պոլիէթիլային տոպրակով պարուրված 3 փաթեթ՝ ընդհանուր 29,78 գրամ քաշով։ Զննության արդյունքում փաթեթներից հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,46 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման, և մարիխուանա թմրամիջոցին նմանվող, 1,86 գրամ քաշով սուր հոտով, դեղնականաչավուն զանգվածներ։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից:

wp-apeth