Կոկաին ու մեթադոն` թաքցված խաղալիքի մեջ

Կոկաին ու մեթադոն` թաքցված խաղալիքի մեջ

Նոյեմբերի 26-ին քրեական ոստիկանության ԹԱՇԴՊ վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ, մայրաքաղաքի Ամիրյան փողոցում հայտնաբերեցին ու մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոցներ ներկրելու, պահելու և իրացնելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Երևանում բնակվող 50-ամյա մի տղամարդու, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

«Նրա ծանրոցից հայտնաբերվեցին 20 գրամից ավելի կոկաին ու 30 գրամից ավելի մեթադոն թմրամիջոցներ։ Դրանք թաքցված էին խաղալիքի մեջ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ԹԱՇԴՊ վարչության ծառայողները պարզեցին թմրամիջոցներն առաքողի ինքնությունը։ 48-ամյա տղամարդը, որը բնակվում է արտերկրում, թմրամիջոցներով ծանրոցը Երևան առաքելուց հետո ինքն էլ եկել էր Երևան։  ԹԱՇԴՊ վարչության, ՊԵԿ ՄԴՊ վարչության, ինչպես և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման շնորհիվ նա ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth