Շաքարավազի միջից հայտնաբերվել են կասկածելի փաթեթներ

Շաքարավազի միջից հայտնաբերվել են կասկածելի փաթեթներ

2022 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել քաղաքացի Ա. Մ.-ի կողմից կալանավորված անձ Ս. Գ.-ի անվամբ բերված հանձնուքը:

Զննությամբ հանձնուքում առկա շաքարավազի միջից հայտնաբերվել են ընդհանուր 4,8 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման զանգվածներով առանձնացված փաթեթներ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից:

wp-apeth