Բախվել են «VAZ-2109» և «Jeep Grand Cherokee» մեքենաները

Բախվել են «VAZ-2109» և «Jeep Grand Cherokee» մեքենաները

Փետրվարի 7-ին, ժամը 22:26-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին` Այնթապ գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «VAZ-2109» և «Jeep Grand Cherokee» (վարորդ` Ա. Մ., ծնված 1983թ․) մակնիշնի ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, մոտեցրել ավտոքարշակին և «VAZ 2109» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ու շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել տուժածներ Ս․ Բ․-ին և Հ․ Ս․-ին (ծնված 1990թ․), ովքեր հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

wp-apeth