ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճապարհին․ կա տուժած

ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճապարհին․ կա տուժած

Մարտի 3-ին, ժամը 17։06-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ջ․ Վ․, ծնված 1955 թ․) և «Ford Transit» մակնիշի ավտոքարշակը (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1998 թ․)․ «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 5 մ սահել և բախվել ճամփեզրով անցնող գազատար խողովակին։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Վ․-ն (ծնված 1957 թ․) տեղի ուժերով տեղափոխվել է Սպիտակի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։ Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

wp-apeth