Մեծավան գյուղում այրվել է բնակելի վագոն-տնակ

Մեծավան գյուղում այրվել է բնակելի վագոն-տնակ

Մարտի 14-ին, ժամը 00։27-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մեծավան գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակ,հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեծավան գյուղի Աբովյան փողոցի տներից մեկին հարակից ցախանոցում (մոտ 12 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։54-ին, մարվել՝ 03։38-ին։ Այրվել են ցախանոցի տանիքը և մոտ 5 խմ կուտակած վառելափայտ։

wp-apeth