Հրդեհ՝ Գյումրու տներից մեկի մոտակա խորդանոցում

Հրդեհ՝ Գյումրու տներից մեկի մոտակա խորդանոցում

Մարտի 16-ին, ժամը 00։36-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Պարոնյան փողոցի տներից մեկի մոտակա խորդանոցում, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:11-ին, մարվել՝ 01:24-ին: Այրվել են տան մոտակա խորդանոցի տանիքը (մոտ 15 քմ), ներսում կուտակած վառելափայտ (մոտ 5 խմ) և կենցաղային իրեր:

wp-apeth