Գյումրիում այրվել է բնակելի տնակ

Գյումրիում այրվել է բնակելի տնակ

Մարտի 21-ին, ժամը 21:52-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում այրվում է բնակելի տնակ, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:08-ին, մարվել՝ 22:54-ին: Այրվել է բնակելի տնակը՝ մոտ 18 քմ։

wp-apeth