Երասխի հատվածում հակառակորդի կրակոցից ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել

Երասխի հատվածում հակառակորդի կրակոցից ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել

Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, նշված է ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

wp-apeth