Աշոցքի և Ամասիայի ճանապարհներին ձյան տեղումներ են

Աշոցքի և Ամասիայի ճանապարհներին ձյան տեղումներ են

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ճանապարհներին ձյան տեղումներ են, հայտնում են Շիրակի մարզպետարանից: ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են։ Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման և անհրաժեշտ հատվածներում աղով ու ավազով մշակման աշխատանքներ։

wp-apeth