Գյումրիի Սավոյան փողոցում տեղի է ունեցել փլուզում

Գյումրիի Սավոյան փողոցում տեղի է ունեցել փլուզում

Ապրիլի 14-ին, ժամը 09:02-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում տեղի է ունեցել փլուզում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն ից: Պարզվել է, որ փլուզվել են չբնակեցված հանրակացարանային շենքի միջհարկային կառուցատարրերը (մոտ 8 քմ)․ տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն։

wp-apeth